Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման վերաբերյալ խորհրդատվության նպատակով հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանում կլինեն Եվրամիության փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը։ Տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում նախատեսված առաքելության ընթացքում նրանք կգնահատեն կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։
Եռօրյա այցի ընթացքում Եվրամիության փորձագետները կոմիտեի արխիվի շուրջ 20 մասնագետների կներկայացնեն թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ իրենց հաջողված փորձը, կտրամադրեն արխիվների ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց: