«FIDE»-ի շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը երկարատև պայքարից հետո սպիտակներով հաղթել է մրցաշարի առաջատարներից մեկին՝ չինացի Վան Հաոյին: Արոնյանն, այսպիսով, «Grand Swiss» մրցաշարում վաստակել է 5,5 միավոր և հավասարվել արդեն միանձնյա առաջատար դարձած Ֆաբիանո Կարուանային:
Հոկտեմբերի 19-ին կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի հենց ամերիկացի գրոսմայստերի հետ:
Հիշեցնենք, որ Մեն կղզում ընթացող մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ էր տոնել գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևի նկատմամբ: