Երկրորդ օրն է՝ տասնյակ հազարավոր մարդիկ Լիբանանում բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը։ Ցույցի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահների միջև։ Ըստ դիտորդների, քաղաքական ճգնաժամի պատճառը երկրի տնտեսական խնդիրներն են: Խռովությունները ստիպեցին վարչապետ Սաադ Հարիրիին չեղարկել ուրբաթ օրը նախատեսված կառավարության նիստը, որի ժամանակ քննարկվելու էր 2020 թվականի բյուջեի նախագիծը: Լիբանանի ԶԼՄ-ները հայտնում են, որ դրա փոխարեն նա կխոսի բողոքի ցույցերի մասին: