Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
· դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
· քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
· ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ կրթական ծրագրի տեսակի և համապատասխան կրթական ծրագրով քաղաքացու ուսումնառության սկզբի և ավարտի ժամկետների վերաբերյալ՝ վավերացված՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ,
· տարածքային զինվորական կոմիսարիատի կցագրման վկայականը,
· նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողները պետք է ներկայացնեն նաև հիմնական կրթության ավարտական (9-րդ դասարանի) վկայականի պատճենը, եթե օտարերկրյա պետության վկայական է՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՕ-195Ն օրենքի 22-րդ հոդվածի և ՀՀ Կառավարության 12.04.2018 թ. 430-Ն որոշմամբ հաստատված «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» կարգի` այն քաղաքացիները, որոնց 18 տարին արդեն լրացել է կամ լրանում է մինչև դեկտեմբերի 31-ը, փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև 2019 թ. նոյեմբերի 15-ը: Այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2020 թ. մայիսի 15-ը: