Ամերիկյան Newsweek պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականները Սպիտակ տան ղեկավարին են ներկայացրել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մի քանի տարբերակներ, ի թիվս որոնց նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը:
«Առաջարկն արդեն Թրամփի սեղանին է»,- Newsweek պարբերականին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անանուն ներկայացուցիչը:
Պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են ԱՄՆ 49 նահանգները: