Թուրքիայի նախագահը պատասխանել է ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառմանը, որում Թրամփը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը դադարեցնելու և միլիոնավոր կյանքեր փրկելու համար:
Թուրքիայի նախագահը գրել է. «Ավելի շատ կյանքեր կփրկվեն, երբ հաղթենք ահաբեկչությանը՝ մարդկության ոխերիմ թշնամուն»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն էլ հայտարարել է, որ Կրեմլը սպասում է լրացուցիչ տեղեկությունների՝ թուրք-ամերիկյան համաձայնության մասին: Նա հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը, ըստ որի՝ պաշտոնական Դամասկո՛սը պետք է իրականացնի թուրք-սիրիական սահմանի հսկողությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին՝ Սոչիում, սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: