Երեք տարի առաջ ժամկետային զինծառայող շարքային Արսեն Մխիթարյանի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործը ավելի շատ հարցեր է առաջացրել նրա, ծնողների և տուժածների շահերը պաշտպանող փաստաբանի մոտ:
Ըստ փաստաբանի՝ Արսենը խնդիրներ է ունեցել որոշ զինծառայողների հետ և ցանկացել է տեղափոխվել այլ զորամաս: Սակայն ինչ-ինչ պատճառներով տեղափոխումը չի կատարվել: