Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հուզվել է Եվրամիության գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս աշնանը լրանում է նրա լիազորությունների ժամկետը: Յունկերը լրագրողներին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում իր 5-ամյա գործունեությունը լուսաբանելու համար: «Մինչև կյանքիս վերջը կհպարտանամ Եվրոպային ծառայելու համար»,- հուզմունքից դողացող ձայնով ասել է Եվրահանձնաժողովի նախագահը և արտասվել: Անակնկալի եկած լրագրողները մի պահ լռությունից հետո ծափահարել են Յունկերին: