Հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ Բրեգովիչն առաջին անգամ Հայաստանում համերգ է տվել 2010-ին՝ «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»:
«Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում»,- ասել էր երաժիշտն իր առաջին համերգից հետո: Արդեն 2012-ին Բրեգովիչը համերգ է տվել դարձյալ Երևանում՝ «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ միասին: