Ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների «Ընտրիր դեմոկրատական Ադրբեջան» կազմակերպությունը Քյոլնում բողոքի ակցիա է անցկացրել՝ իր համերաշխությունը հայտնելով Ադրբեջանի քաղբանտարկյալներին:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ իրենց նպատակը գերմանական լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելն է Ադրբեջանի քաղբանտարկյալների և, ընդհանրապես, երկրում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին:
Ակցիայի մասնակիցները դատապարտել են վերջին օրերին Ադրբեջանում զանգվածային ձերբակալությունները:
Վերջին շրջանում ադրբեջանական այս կազմակերպությունը Գերմանիայի տարբեր քաղաքներում լրատվամիջոցների հրատարակությունների դիմաց բողոքի ակցիաներ է անցկացնում՝ ուշադրություն հրավիրելով այդ երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա:
«Գերմանացի լրագրողների աջակցությունը քաղաքական բանտարկյալներին» կարգախոսով արշավը մեկնարկել է հունիսի 28-ից: Բողոքի ակցիաներ են անցկացվել արդեն գերմանական մի քանի քաղաքներում: