Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱՄՆ - Թուրքիա բանակցություններից հետո թուրք-սիրիական սահմանի մոտ հրադադար է հաստատվել: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությամբ՝ հրադադարը տևելու է 120 ժամ: Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել Էրդողանին այդ քայլի համար՝ ընդգծելով, որ այդկերպ միլիոնավոր մարդկանց կյանքեր են փրկվելու: Իսկ ահա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը կարծում են, որ Սիրիայի հյուսիսում իրադրության կարգավորման վերաբերյալ ամերիկա-թուրքական պայմանավորվածությունները սասանում են վստահությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նկատմամբ: