ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը:
Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում կցուցադրվի «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնը մի հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: