Մեքսիկայի հյուսիսային Կուլիական քաղաքում ոստիկաններն ու զինվորականները փորձել են ձերբակալել նարկոբարոն Գուզմանի՝ Գաճաճի որդիներից մեկին՝ Օվիդիոյին: Վերջինիս կողմնակիցները, որոնք իրավապահներից շատ են եղել, ուժեղ դիմադրություն են ցույց տվել, սկսվել է փոխհրաձգություն, հանցագործ կլանի անդամները երեք ոստիկանի պատանդ են վերցրել, պայթեցրել են մեքենաներ:
Տուժածների մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, քաղաքում քաոսային վիճակ է ստեղծվել: Հետագա արյունահեղությունից խուսափելու և իրավապահների անվտանգությունն ապահովելու համար Մեքսիկայի հասարակական անվտանգության նախարարը հրահանգել է գանգստերին ազատ է արձակել: