«Մեծ յոթնյակի» (G-7) հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2020 թվականի հունիսի 10-ից 12-ին՝ ԱՄՆ-ում, նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայի գոլֆ ակումբներից մեկում:
Սպիտակ տունը հայտնել է, որ հանդիպման համար հնարավոր վայրեր են փնտրվել 10 նահանգում, բայց ընտրել են ամենահարմար տարբերակը՝ Թրամփի գոլֆ ակումբը, որը Մայամիի օդանավակայանից հեռու է 13 կիլոմետր:
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը վստահեցրել է, որ նախագահը դրանից փող չի աշխատում և նման այցելություններից ստացված եկամուտն ուղարկում է բարեգործական կազմակերպություններին:
Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպմանը ներկա կլինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անհատ մասնակցի կարգավիճակով: ԱՄՆ նախագահը չի թաքցնում, որ ցանկանում է վերականգնել «Մեծ ութնյակը», քանի որ, ըստ նրա, շատ հարցեր վերաբերում են Ռուսաստանին, և այդ երկրի ղեկավարի ներկայությունը կարևոր է: