Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Լոս Անջելես Քինգս» - «Բաֆալո» հանդիպումը, որը տեղի էր ունենում Լոս Անջելեսում, իսկական հայկական երեկույթի է վերածվել: LA Kings-ը հանդիպումը նվիրել է Գլենդելում գործող հայ-ամերիկյան թանգարանին:
Ամբողջ հանդիպմանը մարզասերներին զվարճացրել է հայազգի դիջեյ Vick One-ը՝ ներկայացնելով հայ երաժիշտների կատարումները:
Հանդիպման պատվավոր հյուրն է եղել System of a Down-ի երաժիշտ Դարոն Մալաքյանը: