ReAnimania միջազգային 11-րդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը: Բացման արարողությունը կկայանա հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոփառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել ավելի քան 350 լիամետրաժ ֆիլմեր, որոնցից ընտրվել են 100-ը:
Փառատոնի շրջանակներում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված Արման Մանարյանի 90-ամյակին և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վալենտին Պոդպոմոգովի 95-ամյակին:
Բացի ֆիլմերի ցուցադրությունից, տեղի կունենան նաև սեմինարներ և մաստեր կլասներ: Հայաստանում իրենց փորձով կկիսվեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը, «Սիրով՝ Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Խյու Վելշմանը, պրոդյուսեր Ժան Պոլ Կոմինը և իլյուստրատոր Զորիկ Գետան: