ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման մասին հայտարարել է, որ «դա իր սահմանը չէ» և նշել, որ ԱՄՆ-ի նախկին դաշնակից քրդերն էլ ամենևին «հրեշտակներ չեն»: Թրամփը նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Միացյալ Նահանգների ղեկավարը նաև նշել է, որ «այժմ իրենց տուն գնալու ժամանակն է»:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկյան զորախմբերին դուրս բերելուց հետո Դոնալդ Թրամփն արժանացել էր խիստ քննադատության թե՛ երկրի ներսում, թե՝ դրսում: Սպիտակ տան ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրը «ոստիկանական գործակալ չէ»: