Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ ու միջոցառում, որն անցկացվել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Համերգի հասույթը տրամադրվել է Վանաձորի տարեցների տանը:
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն իր ելույթում, երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանությանն ու համերգի կազմակերպիչներին, ընդգծել է Կոմիտասի ժառանգության կարևորությունը Հայաստանի պետականության և մշակույթի համար: «Այն ի ցույց է դնում հայ ժողովրդի կարողությունը՝ ծառայելու իր ազգին և պայքարելու հանուն իր գոյության պահպանման»,- ասել է դեսպանը: