Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Լուրը տարածել են միջազգային լրատվամիջոցները, վկայակոչելով Անկարայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին։ Թուրքիան կդադարեցնի «Խաղաղության ակունք» օպերացիան, որպեսզի թույլ տա քրդերին լքել անվտանգության գոտին, - հայտարարել է Փենսը լրագրողների հետ հանդիպմանը։ Հրադադարը, ըստ պայմանավորվածության, կպահպանվի 120 ժամ։