Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է 384.3 կմ երկարությամբ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացնում են 8 շինարարական կազմակերպություն։
Նախարարը ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է աշխատանքների ընթացքին, ուսումնասիրել արված հողային աշխատանքները, ջրահեռացման համակարգերի և անվտանգության պարագաների տեղադրումը, ճանապարհային հիմքային շերտի և նոր պատվածքի անցկացումը: Խնդրահարույց տեղամասերում կապալառուների հետ քննարկվել են հնարավոր օպերատիվ լուծումները և առաջիկա անելիքները։
Այցի ընթացքում նախանշվել են նաև այն ճանապարհահատվածները, որոնք ընդգրկվելու են 2020թ․ճանապարհաշինական ծրագրերում։