Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր արաբական երկրում մահացել են 218 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 18 երեխա: Ըստ Reuters լրատվական գործակալության, այս մասին տեղեկությունը հաղորդել է շրջանում գործող քրդական վարչակազմը: Կատաղի մարտերի հետևանքով վիրավորվել է ավելի քան 650 մարդ: