Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հաղորդագրություններին:
Այն հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայկական եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Մարիա Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից:
«Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք պատմականության գիրկը: Այս տեսանկյունից մենք տվեցինք բոլոր գնահատականները ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»:
Զախարովան նաև ավելացրել է, որ տեղյակ չէ Արմավիրում տիրող իրավիճակի, տեղական իշխանությունների գործողությունների և Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի՝ հուշատախտակը ապամոնտաժելու նախաձեռնությանն օժանդակության մասին: