Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսել է Սյունիքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի թեմայով։ Դեռևս չպարզված հանգամանքներում պոչամբարային աղտոտված ջրերը հոսել են, լցվել Ողջի գետը՝ դարչնագույն դարձնելով ջրերը: Դեպքի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն է պահանջել Տարածքային ու Շրջակա միջավայրի նախարարներից: