Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Արդյունքում բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «ՈԻԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել փայտանյութով՝ ընդհանուր 3 խմ։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։