Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «նման պայմաններում իր երկիրը զենք չի մատակարարի Թուրքիային»՝ ավելացնելով, որ պաշտոնական Անկարային բազմիցս հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում:
«Վերջին օրերին ես Թուրքիային խստորեն կոչ եմ արել դադարեցնել ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ և դարձյալ շեշտում եմ իմ կոչը: Սա հումանիտար դրամա է՝ աշխարհաքաղաքական ազդեցությամբ: Հետևաբար՝ նման պայմաններում Գերմանիան ոչ մի զինատեսակ չի՛ մատակարարի Թուրքիային»: