Անկարայում մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի բանակցությունները: Օրակարգի գլխավոր թեման Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն են: Հանդիպումն անցկացվում է դռնփակ: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակությունն Անկարա է ժամանել՝ Թուրքիայի իշխանությանը համոզելու դադարեցնել Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողությունը: