Բելգիայի Բրասատ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը: 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը:
Այս քաշային կարգի մրցմանը մեդալների համար պայքարել է լսողության խնդիրներ ունեցող 8 ձյուդոիստ:
Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 14 երկրների 84 մարզիկներ: