Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի հետ: Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր մակարդակներում սերտ ու արդյունավետ գործակցությունը, կարևորել Ֆրանսիայի նախագահությամբ անցկացված «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» համաժողովին քննարկված հարցերը: Արձանագրվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Զրուցակիցները պայմանավորվել են շփումներն ավելի ինտենսիվ դարձնել: