Կատալոնիայի մայրաքաղաքում այս գիշեր կրկին անհանգիստ էր: Բարսելոնայում բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ բախումներ են եղել իրավապահ մարմինների ու ակտիվիստների միջև: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 24 ոստիկան: Աճում է նաև բերման ենթարկվածների թիվը: Պաշտոնական վերջին տվյալով՝ բերման է ենթարկվել 32 կարգազանց: Ընդհանուր առմամբ՝ ցույցերին մասնակցել է 20 հազար մարդ: Նրանք հրկիզել են աղբամաններ ու ավտոմեքենաներ, կոտրել են ցուցափեղկեր, արգելափակել են ճանապարհներ:
Հիշեցնենք, որ Կատալոնիայում իրավիճակը կրկին սրվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի գերագույն դատարանը ազատազրկման էր դատապարտել երկրամասի նախկին քաղաքական գործիչներին, որոնք մեղադրվում էին Կատալոնիայում անկախության անօրինական հանրաքվեի անցկացմանը ներգրավվելու համար: