Պատանի հայ կատարողը ներկայացրել է Իսպանիան Մալթայում անցկացվող Golden Voice միջազգային վոկալի մրցույթում:
«Մեր հայրենակից Հայկ Արսենյանը Իսպանիան ներկայացրել է փառատոնում և վերադարձել է երրորդ մրցանակային տեղով»,- հայտնել է Իսպանիայում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղարությունը:
Հայկ Արսենյանը ավելի վաղ մասնակցել էր իսպանական «Ձայն. երեխաներ» մրցույթին՝ իրավունք ստանալով երկիրը ներկայացնել միջազգային փառատոներում: