Անկարան անդրադարձել է Էրդողանին հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ նամակին: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Թրամփի նամակը պարզապես նետել են աղբարկղը՝ նշելով, որ նամակը թվագրված է հոկտեմբերի 9-ով՝ նույն այն օրով, երբ Սիրիայում մեկնարկել են Թուրքիայի ռազմական գործողությունները: Արձագանքելով նամակին՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումները պետք է չեղարկվեն: Նրա խոսքով՝ Թուրքիայի ժողովուրդն ու իշխանությունը խիստ վիրավորված են: