ՌԴ-ը հայտարարել է, որ Սիրիան պետք է ստանձնի թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը: Կրեմլն անհանգստացած է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով առաջացած հումանիտար իրավիճակից:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մասնավորապես անհանգստացած է սիրիացի փախստականների համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հարցի շուրջ հանդիպելու են հոկտեմբերի 22-ին Սոչիում: