Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը հոկտեմբերի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կիրականացնեն սիրիահայ վարպետների ձեռարվեստի «Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդես:
Կներկայացվեն սիրիահայ 20 վարպետների արվեստի և արհեստի աշխատանքներ՝ արծաթագործություն, ասեղնագործություն, քաղցրավենիք, կարուձև, հելունագործություն և այլն։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է նպաստել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը և ժողովրդական վարպետների ստեղծագործական գործունեության խթանմանը, որի արդյունքում կստեղծվեն վարպետների փորձի փոխանակման և ստեղծարարության նոր հնարավորություններ, ինչպես նաև պայմաններ` միջհամայնքային մշակութային կապերի ու հետագա համագործակցության զարգացման համար: