Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը տեղեկացրել է, որ Բաքվում հոկտեմբերի 19-ի հանրահավաքին ընդառաջ 11 ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել։
Իշխանություններն առաջարկել են Ադրբեջանի դեմոկրատական ուժերին հոկտեմբերի 19-ի հանրահավաքն անցկացնել Լոկբաթան գյուղում։ Ընդդիմությունն առաջարկությունն անընդունելի է համարել և մտադիր է այն իրականացնել Բաքվի կենտրոնում՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմացի հրապարակում։
Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ ընդդիմության նպատակը ոչ թե խաղաղ ցույցեր անցկացնելն է, այլ զանգվածային հուզումներ հրահրելը: