1lurer.am-ը ստացել է առաջին կադրերը աղտոտված Ողջի գետից: Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել, և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը: Ահազանգը հնչել է վաղ առավոտյան, թեման դարձել է նաև քննարկման առարկա Կառավարության նիստում: Վթարի հետևանքներն այս պահին վերացված են, Ողջի գետը մաքրվում է: