Ազգային ժողովում այսօր տեղի է ունենալու 2016 թվականի ապրիլի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ հանձնաժողով է հրավիրված ՀՀ Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Անդրանիկ Քոչարյանը նաև ասել է, որ լրագրողներն այսուհետ կտեղեկացվեն, թե ով է հրավիրելու հանձնաժողով։