Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիները կարող են այցելել իրենց հանրապետություն, սակայն, ղարաբաղյան հակամարտության հուզական ֆոնից խուսափելու համար, այդ մասին պետք է իրազեկեն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատանը:
«Մենք հետևյալն ենք ասում. եթե կան հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիներ, որոնք ցանկանում են գալ Ադրբեջան՝ Աստծո սիրուն: Սակայն, նրանք այդ մասին պետք է առնվազն մեր դեսպանատանը նախապես տեղեկացնեն, քանի որ Ռուսաստանի հետ մենք վիզային ռեժիմ չունենք: Նախապես ստացված տեղեկությունը մեզ հնարավորություն կտա խուսափել որևէ միջադեպից՝ հաշվի առնելով հակամարտության վերաբերյալ Ադրբեջանում առկա հուզական ֆոնը: Ռուսական կողմի հետ մենք մշտապես անկեղծ ենք խոսում այս թեմայով»,-ասել է Մամեդյարովը: