Ամերիկյան երկու «F-15» ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում տեղակայված իրենց իսկ զինամթերքի պահեստին՝ առկա ռազմական տեխնիկան ոչնչացնելու նպատակով:
Այս մասին գրել է «Reuters» գործակալությունը՝ հավելելով, որ պահեստը ոչնչացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին ամերիկյան ողջ զինվորական անձնակազմը հեռացել է այնտեղից: Նշվում է, որ Միացյալ Նահանգներն իրականացրել է այդ քայլը, որպեսզի որևէ այլ ուժ չտնօրինի իր ռազմական ռեսուրսները: