ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղևորվել են Անկարա՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար։ ԱՄՆ-ը ծրագրում է թուրքական կողմի հետ քննարկել քրդերի դեմ Անկարայի ռազմական օպերացիայի հարցը։ Դեռևս հայտնի չէ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի՞ նրանց հետ, թե ոչ։ Ավելի վաղ նա հրաժարվել էր ԱՄՆ փոխնախագահ Փենսի և պետքարտուղար Պոմպեոյի հետ հանդիպումից։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ նրանց հետ կհանդիպեն թուրք պաշտոնակիցները: