ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի հեղինակած՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Մինչև քվեարկությունը՝ հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ քննարկվել և ընդունվել են ընդդիմության ներկայացրած առաջարկները։ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը ողջունեց նախագծի ընդունումը։ Առաջիկա նստաշրջանի ընթացքում նախագիծը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Նախագծով հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանություն: