Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու համար ծանուցագրով ծառայության վարչական շենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի, ինչպես նաև նրա օգնականի հրավիրվելու վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից ասել են, որ անհրաժեշտ տեղեկությունները կլինեն պաշտոնական լրահոսում: Ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցներն այսօր եղել են Արարատի մարզի Դարակերտ գյուղում գտնվող՝ Հրայր Թովմասյանի հորական տանը: