Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը համաձայնության են եկել «Brexit»-ի հարցում՝ նախքան ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Միացյալ Թագավորության վարչապետը հայտարարել է «Brexit»-ի նոր համաձայնագրի մասին՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս վերահսկել «ապահարզանի» գործընթացը: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ չնայած պայմանագիրն արդեն կնքվել է՝ փաստաթուղթը պետք է հաստատվի նաև 2կողմերի խորհրդարաններում: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ «Brexit»-ի համաձայնագիրն արդար ու հավասարակշռված է: