Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են արտաքին գործերի նախարարության և ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բյուջետային հայտերը բավարարվելու են՝ հաշվի առնելով գերատեսչություններին տրված հանձնարարությունների իրականացման կատարողականները, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկվող ծախսերի արդյունավետությունն ու օգտակարությունը: Ըստ այդմ, քննարկման շրջանակում վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ: