Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունն է հայտնել այսօր զոհված ոստիկան, ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
«Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:
Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը
: