Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձինք՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից՝ հավելելով, որ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։