ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչի անցկացման վայրը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը: «Մենք աշխատելու ենք մեր իրավասության շրջանակում՝ հարգելով սպորտի անկախությունն ու ինքնավարությունը: Բայց, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, կամ՝ դիվանագետներին ու քաղաքական գործիչներին: ՈՒԵՖԱ-ում որոշումը կընդունվի կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցությունից հետո»,- ասել է Ուվան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում՝ քրդական խմբավորումների դեմ: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչին՝ այն պետք է կայանա 2020թ. մայիսի 30-ին՝ Ստամբուլի Օլիմպիական մարզադաշտում: