Այսօր հատուկ արարողությամբ մարվեց «Հայփոստի» միջազգային նոր նամականիշը, որը նվիրված է 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին: Նոր նամականիշը թողարկվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում:
«Ավրորայի» նոր նամականիշը թողարկվում է 12.000 օրինակով: 350 դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Գոյացած հասույթը «Հայփոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, որն աջակցում է մարդասիրական նախագծերի 15 երկրներում՝ Աֆրիկայից մինչև Հարավային Ամերիկա և Մերձավոր Արևելք: «Ավրորայի» նախագծերի հիմնական շահառուները երեխաներն են ու երիտասարդները, հակամարտության և բռնության զոհերն ու փախստականներն աշխարհի ամենահեռավոր ու անտեսված շրջաններում: