ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն աջակցել է Միացյալ Նահանգների կողմից վիզային պարտավորությունները խախտելու վերաբերյալ՝ Ռուսաստանի դիրքորոշմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը: Ըստ նրա՝ շատ պետություններ են ընդունել, որ Մոսկվայի պահանջն արդար է:
Այս տարի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ-ը Ռուսաստանի պատվիրակության 18 անդամի այցագրեր չտրամադրեց, և Ռուսաստանն առաջարկեց ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքից տեղափոխել մեկ այլ վայր: ՄԱԿ-ն իր հերթին առաջարկել է հարցը դիտարկել արբիտրաժային դատարանում, և Ռուսաստանը սատարել է այդ նախաձեռնությանը: