Հինգշաբթի կմեկնարկի Եվրոպական միության երկօրյա գագաթնաժողովը, որի ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն Սիրիայում ընթացող հակաահաբեկչական գործողությունը և այլ կարևոր թեմաներ:
«Եվրոպական միությունը մինչ օրս չի նախատեսել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ»,- ասել է գերմանացի դիվանագետը, բայց շեշտել է, որ անդամ երկրները դեմ են Թուրքիայի ռազմական գործողություններին և ուշադիր հետևում են զարգացումներին:
Երկուշաբթի էլ ԵՄ արտգործնախարարները խոսել են Թուրքիային զենքի մատակարարումը սահմանափակելու մասին՝ մտահոգված տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամով ու անկայունությամբ: Բայց հանդիպման ժամանակ այդպես էլ համաձայնության չեն եկել զենքի էմբարգոյի որոշումը ԵՄ-ի բոլոր անդամների վրա տարածելու հարցում: