«Իրանի հարցով Համատեղ գործողությունների համապարփակ պլանը (ՀԳՀԾ), որից դուրս է եկել ԱՄՆ-ը, պետք է պահպանվի, իսկ դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք միջոցներ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ զինաթափման հարցերով տեղակալ Իձումի Նակամիցուն։
«Մենք միշտ իրանական միջուկային գործարքը մեծ հաջողություն ենք որակել՝ միջուկային զենքի չտարածման ռեժիմի տեսանկյունից։ Այս պայմանավորվածությունը կարևոր գործիք է դարձել այդ տարածաշրջանում միջուկային զենքի տարածումը կանխելու համար։ Այդ պատճառով մենք, իհարկե, ուզում էինք, որ գործարքը ուժի մեջ մնա, սակայն, ցավոք, կողմերից մեկը հրաժարվեց դրանից»,- «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել Նակամիցուն։